Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրենի հետ

08.08.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն օգոստոսի 8-ին հանդիպում ունեցավ <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Հանդիպմանը, որին ներկա էին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները, քննարկվեցին մարզի մի շարք համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրներին և ջրի պայմանագրերի կնքման գործընթացին վերաբերող հարցեր: Նշվեց, որ այսօր ոլորտում կան հարցեր, որոնց լուծումը համատեղ ջանքեր և իրատեսական մոտեցումներ են պահանջում:
Մարզպետ Վահե Հակոբյանը մասնավորապես նշեց,որ ջրային համակարգին առնչվող բազմաթիվ հարցեր նախօրոք քննարկվել են համայնքապետերի հետ և առաջիկայում տեղերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հստակեցումից հետո, կկազմվի աշխատանքների պլան, որը փաստաթղթի տեսքով կներկայացվի <<Հայջրմուղկոյուղի>> փբը-ին: Մարզպետը անդրադառնալով համայնքներում ջրամատակարարմանի խնդրի հետ կապված բնակիչների մտահոգություններին ու դժգոհություններին, նշեց, որ դրանք տեղին են, քանի որ նրանք օր առաջ են ցանկանում որակյալ ջուր ունենալ:Առանձնահատուկ կարևորվեցին ջրահեռացման համակարգում առկա խնդիրները,մասնավորապես,անդրադարձ եղավ արտաքին և ներքին ցանցերում առաջացած վթարներին, ներդրումների ծավալներին, հետագա համագործակցության պայմաններին ու հեռանկարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-21 10:51:33