Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը հյուրընկալվել է <<Ուսանողական ամառ-2013>>-ի մասնակիցներին

12.08.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգոստոսի 11-ին Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց <<Ուսանողական ամառ-2013>> միջոցառման շրջանակներում կազմակերպված եռօրյա վրանային ճամբարի մասնակիցներին:Մարզպետը ծանոթացավ ճամբարականների առօրյային և  պայմաններին: Ողջունելով երիտասարդներին՝ մարզպետը նշել է, որ ուսանողների այս նախաձեռնությունը ոգևորող ու համարձակ է, կարևոր՝ թիմային ու միասնական գործելու առումով: Անդրադառնալով պետության կայացման գործում երիտասարդների դերակատարությանը՝ մարզի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հետագայում կընդլայնվի երիտասարդական միջոցառման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև մարզի մյուս համայնքների ուսանողներին: Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց ուսանողների հետ շփվելու համար՝ նշելով, որ այդ շփումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու ոչ միայն երիտասարդության, այլև մարզի առջև ծառացած մի շարք հիմնախնդիրների:
Այս տարի <<Ուսանողական ամառ-2013>>-ին մասնակցում է հանրապետության տարբեր քաղաքներում սովորող կապանցի մոտ 100 ուսանող, և այն կտևի մինչև օգոստոսի 17-ը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51