Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն

15.08.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի մոտ այսօր մարզպետարանի աշխատակազմի առանձին կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և մարզպետարանի համակարգի առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին:Մարզպետը խորհրդակցութան ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մարզպետարանի համակարգի առողջապահական համակարգի հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա: Քննարկվող խնդիրների շուրջ իրենց տեսակետերը և առաջարկությունները ներկայացրեցին մարզի քաղաքային համայնքների բժշկական կենտրոնների, ինչպես նաև գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման կենտրոնների տնօրենները: Քննարկումների արդյունքում մարզպետի կողմից մի շարք հանձնարարականներ տրվեցին աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության ու ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերին: Դրանք մասնավորապես առնչվում էին նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման հետ կապված համակարգի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցում ծագած խնդիրների լուծման ուղիներին, պետպատվերի միջոցների օգտագործման մեխանիզմների հստակեցման և արդյունավետության բարձրացման նպատակով չօգտագործված միջոցների հնարավոր վերաբաշխումներին, վճարովի ծառայությունների արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիներին,ինչպես նաև մարզի տարածքում բնակչությանը բժշկական աջակցության ակցիաների կազմակերպմանը:Առողջապահական հաստատությունների գործունեության վերաբերյալ առավել օպերատիվ և ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու նպատակով հանձնարարվեց մշակել հաշվետվությունների ընդունման լրացուցիչ մեխանիզմներ և ձևեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51