Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիք էր այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարարը

20.08.2013

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 16-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Սիսիանի տարածաշրջանի Նորավան համայնք, որտեղ շրջել է ցորենի արտերում,ծանոթացել բերքահավաքի ընթացքին և զրուցել նոր կազմավորված ֆերմերային տնտեսության ներկայացուցիչների հետ:Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել պետական նպատակային ծրագրերի կապակցությամբ,նշելով, որ դրանց շնորհիվ հնարավոր է եղել ապահովել ցորենի բարձր բերքատվությունը:
Այս տարի Սյունիքի մարզում ցանքատարածությունները շուրջ 3 հազար հեկտարով ավելացել են, որից ցորենի ցանքերը` 2500 հեկտարով,գարունը` 500 հեկտարով: Ֆերմերները գյուղնախարարին տեղեկացրել են, որ սուբսիդավորված ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի, տրամադրված վարկային ռեսուրսի, ինչպես նաև ցորենի բերքատու սորտերի շնորհիվ հացահատիկի միջին բերքատվությունը մարզում բարձրացել է: Այս տարի Սյունիքի մարզում հացահատիկի մեկ հեկտարից ստացված բերքը 30-35 ցենտներ է: Նախարարը և նրան ուղեկցող մարզպետ Վահե Հակոբյանը այցելել են նաև նորակառույց մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման գործարան, որն իր արդիական տեխնոլոգիաներով եզակի է հանրապետությունում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ այն լուրջ խթան կհանդիսանա մարզում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ Սյունիքի մարզը ոչխարաբուծությամբ առաջատարն է հանրապետությունում: Միայն այս տարի ոչխարների քանակն ավելացել է շուրջ 15,5 տոկոսով` գերազանցելով հարյուր հազարի սահմանագիծը: Այս տարի Սյունիքի մարզն աչքի է ընկել անասնաբուծության ճյուղի բարձր ցուցանիշներով: Բավական է նշել, որ տավարի գլխաքանակն ավելացել է շուրջ 4 հազարով` կազմելով 56 հազար գլուխ, իսկ խոզերինը ավելացել է 2,8 հազար գլխով` կազմելով 10,6 հազար գլուխ: Նախարարը և նրան ուղեկցող մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնապահական ֆերմա, ապա կաթի ու մսի վերամշակման արտադրամաս, ուր արդեն տեղադրված էին գերմանական արտադրության նոր սերնդի կիթի շարժական մեքենաները: Գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնք և ծանոթացել ջրարբիացման աշխատանքներին, ինչն ընթանում է «Արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրի շրջանակում: Աշխատանքային այցի ավարտին Սյունիքի մարզպետարանում նախարարը հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և պատասխանել նրանց հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51