Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Սիսիանում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը

24.08.2013

Սիսիան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ, անձամբ ծանոթացավ Սիսիանում առկա խնդիրներին: Այցը ճանաչողական բնույթի էր: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց այն հրատապ խնդրնեըը, որոնք լուծում են պահանջում:
<<Առաջիկայում մենք նաև սոցիալ-տնտեսական ծրագրերի շրջանակներում առաջարկություններ ունենք կառավարությանը, փորձելու ենք նաև համալրել, բոլոր հիմնախնդիրները լսելուց հետո ամփոփել և նոր առաջակություններ ներկայացնել, ծրագրեր ներդնել, իսկ մարզպետի աշխատանքային պլաններում նախատեսում ենք համայնքերում պարտադիր ընդունելություններ բնակչության հետ>>,- ասաց Վահե Հակոբյանը:
Սիսիան կատարած առաջին այցի ժամանակ մարզպետը կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն:
<<Քաղաքացուն հուզող հարցերը պետք է հասանելի լինեն իշխանություններին, իսկ պատկան մարմինները պարտավոր են դրանցից առավել հրատապների համար լուծման ուղիներ գտնել>>,- նշել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Բնակիչները մարզպետին ներկայացրին ամենատարբեր խնդիրներ, որոնք վերաբերում էին առողջպահայության, կոմունալ-կենցաղային, սոցիալական, տնտեսական ոլորտներին: Բարձրացված բոլոր հարցերը գրանցվեցին, առաջիկայում բնակիչներն անձամբ կտեղեկացվեն դրանց ընթացքի մասին:
<<Այստեղ առկա են հիմնականում ասֆալտապատման, հայջրմուղկոյուղու հետ կապված որոշակի խնդիրներ: Համայնքում կան թաղամասեր, որտեղ ընդհանրապես կոյուղի գոյություն չունի, որոշակի թերություններ կան նաև ջրահեռացման համակարգում, տանիքների վերանորոգման>>, - նշել է մարզպետը:
Մարզպետը նաև նշել է, որ Սիսիանում հունիսի 2-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքներն առանձին կուսումնասիրվեն, և դրանք մեղմելու նպատակով աշխատանքներ կիրականացվեն:Կարևորվեց նաև Սիսիանում գործազրկության կրճատմանը միտված ծրագրերը: Ըստ մարզպետի՝ Սիսիանում նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավոր կլինի Սիսիանում ՓՄՁ ԶԱԿ-ի զարգացմամբ:
Անդրադարձ եղավ նաև 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաքի համար տարվող Սիսիանի պայքարին: Վահե Հակոբյանը նշեց, որ Սիսիանը, որպես Սյունիքի մի մասնիկ, ունի բոլոր նախադրյալները երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու համար: Բացառիկ այդ հնարավորթրունը պետք է օգտագործել երկրի հարավում երիտասարդությանն առավել ակտիվ և նախաձեռնող դարձնելու համար:
Մարզպետ Հակոբյանը նշեց նաև, որ նոր դրական տեղաշարժեր կլինեն համայնքապետարան-մարզպետարան համագործակցության մեջ և հավելեց, որ անձամբ ավելի հաճախ է լինելու հատկապես այն համայնքներում, որտեղ հրատապ լուծում պահանջող խնդիրները ավելի շատ են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51