Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը

26.08.2013

Օգոստոսի 26-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ Սյունիքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին ` խորհրդակցությանը մասնակցելու համար:
Մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարվա արդյունքների և 2013-2014 ուստարվա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Նա իր ելույթում նշեց.որ 2012-13 ուսումնական տարում մարզի հանրակրթական համակարգում գործել են մարզային ենթակայության 112 հանրակրթական և 2 հատուկ դպրոց` 1015 դասարանով, որտեղ սովորել է 14307 աշակերտ: Այս ուսումնական տարում նախատեսվում է կոմպլեկտավորել 1014,5 դասարան` 14460 աշակերտով:
Դասարանի միջին խտությունը մարզի քաղաքային դպրոցներում կազմել է 14.5, իսկ գյուղական վայրերում` 5.8 աշակերտ: Մարզի հանրակրթական հաստատություններում աշխատում է 2680 ուսուցիչ, նրանցից 2180-ը` բարձրագույն մանկավարժական, 500-ը՝ միջին մասնագիտական մանկավարժական կրթությամբ;
Ուսումնական տարվա 1475 շրջանավարտներից միասնական քննության հայտ ներկայացրած 830 աշակերտի գերակշիռ մասն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ, «Գերազանցության մեդալի>> քննությունների հայտ ներկայացրած 17 աշակերտից 9-ը պարգևատրվել է մեդալով:
Անցած ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի մասնակից հանրակրթական դպրոցների 571 աշակերտից հանրապետական փուլին մասնակցել է՝ 101-ը, որից 52-ը` արժանացել մրցանակային տեղերի և գովասանագրերի, 27-ը` ստացել I,II,III կարգի դիպլոմ, 25 –ը` գովասանագիր:Մեկ աշակերտ <<Կենսաբանություն>> առարկայից մասնակցել է միջազգային օլիմպիադայի:
Ն. Ավանեսյանը խոսեց նաև կրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին, մասնավորապես նշեց.
<<Այսօրվա դպրոցականի առջև պետք է կանգնի ոչ թե սովորական անօգնական ուսուցիչը, այլ եռանդուն, կարդացած, գրագետ, նրանց հոգին իմացող մանկավարժը, իր գործի վարպետ մասնագետ: Դաստիարակության համակարգում նորի որոնումը պետք է, անհրաժեշտ, կարևոր ու պարտադիր:Չէ՞ որ այսօրվա դպրոցականը պետք է սովորի, աշխատի, ապրի «Իրավական պետություն կառուցողի հայ քաղաքացու բարոյական կոդեքսի» սկզբունքներով, նոր գաղափարախոսության, շուկայական հարաբերություների պայմաններում>>:                                                                                                                Իրենց կրթական հաստատություններում առկա խնդիրների մասին ելույթներով հանդես եկան նաև մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ այս տարվա բեռնաթափված ծրագրերի,դասագրքերի ու ձեռնարկների, ավագ դպրոցներում աշակերտների կոմպլեկտավորման խնդիրներին:
Խոսվեց նաև այլ հարցերի մասին,մասնավորապես, գյուղական դպրոցի նկատմամբ պետական կրթական առանձին քաղաքականության իրականացման անհրաժեշտության և այն փորձնական ծրագրերի մասին, որին մասնակցել են մարզի մի շարք դպրոցներ:Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, ներկայացվեցին մի շարք հուզող հարցեր, որոնց մի մասին համարժեք պատասխան տրվեց:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Վ. Հակոբյանը կարևորելով սերունդների կրթության ու դաստիարակության գործում մարզի կրթական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների աշխատանքը, շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա առիթով ու նրանց մաղթեց բեղմնավոր ու եռանդուն աշխատանք:                                                                                                                 Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի կառուցվող նոր շենքի շինհրապարակ` տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51