Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մասնագիտացված սայլակներ՝ սյունեցի հաշմանդամներին
29.08.2013
Օգոստոսի 29-30-ը մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով առաջին անգամ մարզ էին այցելել հաշմանդամների աջակցության <<Սատար>> հասարակական և <<Վերջին օրերի սրբեր>> բարեգործակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարզպետ Վ. Հակոբյանի նախաձեռնությամբ վերջիններս մարզի հատուկ կարիքավոր 31 քաղաքացիների տրամադրեցին նոր, մասնագիտացված սայլակներ:
Ըստ ոլորտի պատասխանատուների՝ մարզում հաշվառված 31 հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող հաշմանդամներից՝ 11-ը Կապանում, 15-ը՝ Գորիսում, 4-ը՝ Սիսիանում և 1-ը՝ Մեղրիում, բոլորն ապահովվեցին սայլակներով:
<<Սատար>> հասարակական կազմակերպությունը սայլակներ ստանում է <<Վերջին օրերի սրբեր>> բարեգործակական կազմակերպությունից: Ըստ բարեգործական կազմակերպության նախագահ Չարլի Ռեդլենի՝ իրենց հիմնական նպատակը հիվանդներին ճիշտ սայլակներ տրամադրելն է: Մարզի՝ հաշմանդամություն ունեցող անձինք, սայլակներից բացի ստացան նաև հոգեբանական աջակցություն: