Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

29.08.2013

Օգոստոսի 28-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 103 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 69 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասունվեց, աշխատանքի տեղավորման՝ տասնինը, առողջարանային ուղեգիր, ավտոտնակի համար տարածք հատկացնելու, շենքի վերելակը կարգավորելու, հաշմանդամ որդուն դպրոց տանելու համար տրանսպորտով ապահովելու խնդրանքով՝ չորս քաղաքացիներ:
Դրամական օգնության քառասունվեց դիմումներից երեսունին տրվել է դրական լուծում, ութը մերժվել է, ութը՝ հետ է վերադարձվել համապատասխան ստորաբաժանում՝ լրացուցիչ ուսումնասիրության:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած տասնինը քաղաքացիների դիմումներ վերցվել են հաշվառման:
Ընթացքի մեջ են առողջարանային ուղեգիր, ավտոտնակի համար տարածք հատկացնելու, շենքի վերելակը կարգավորելու, հաշմանդամ որդուն դպրոց տանելու համար տրանսպորտով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51