Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Բաց դռների օր>> Մեղրի և Ագարակ քաղաքներում
12.09.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին <<Գորիսի բժշկական կենտրոն>> փբը-ից ժամանած մասնագետները Մեղրիի և Ագարակի բժշկական պոլիկլինիկաներում խորհրդատվություն և բժշկական օգնություն ցուցաբերեցին տարածաշրջանի Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներին:<<Բաց դռների օր>> միջոցառման շրջանականերում անվճար բժշկական օգնությունից և բժշկական մասնագիտական ծառայություններից օգտվեցին ավելի քան 130 հիվանդ, մասնավորապես կանայք և տղամարդիկ, ովքեր ունեին էնդոկրին համակարգի, միզուղիների, շագանակաձև գեղձի, քիթ–կոկորդի և արյան շրջանառության հետ կապված խնդիրներ:
Մասնագետների հավաստմամբ՝ քաղաքացիների մոտ ավելի շատ նկատելի են աչքի և էնդոկրին համակարգի հիվանդություններ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության շրջանակները ընդլայնելու և տեղում ոչ միայն հետազոտում, այլև բուժում և վիրահատություն իրականացնելու:
Նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու և կազմակերպվելու են նաև մարզի մյուս քաղաքներում: