Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահե Հակոբյանն ընդունեց Բելոռուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը
17.09.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Բելոռուսի Հանրապետության (ԲՀ) Մինսկի մարզի պատվիրակությանը` ԲՀ Մինսկի մարզի նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքի և Մինսկի մարզերը ներկայացնող պաշտոնատար անձինք և մի խումբ գործարարներ, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Հակոբյանը համառոտ ներկայացրեց մարզի տնտեսության նկարագիրը, մարզի խոշոր և միջին արդյունաբերական ընկերությունների հզորությունները, ռազմավարությունը և հետագա ծրագրերը:
Քննարկվեցին առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային ծրագրեր, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման, արտահանման ծավալների ավելացման և երկկողմ համագործակցության ամրապնդման հետ կապված այլ հարցեր:
Մարզպետ Հակոբյանը իր նկատառումները հայտնեց համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցերի վերաբերյալ՝ կարևորելով դրանց իրականացումը, նշելով մարզի զարգացման տեսակետից առաջընթաց ապահովող ուղղությունների ու ծրագրերի ընտրության առաջնահերթությունը: