Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Սյունիքի մարզպետարանում
01.10.2013
Սեպտեմբերի 30-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Հերթագրված 62 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 33 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանմեկ, աշխատանքի տեղավորման՝ ինը, բնակարանով ապահովելու, խմելու ջրի կարգավորման, ավանդի փոխհատուցման խնդրանքով՝ երեք քաղաքացիներ: Դրամական օգնության երեսուներեք դիմումներին տրվել է դրական լուծում: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած ինը քաղաքացիների դիմումներ վերցվել են հաշվառման:
Ընթացքի մեջ են բնակարանով ապահովելու, խմելու ջրի կարգավորման, ավանդի փոխհատուցման խնդրանքով դիմած քաղաքացիների դիմումները: