Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լսողական սարքեր և պրոթեզներ՝ սյունեցի հաշմանդամներին
09.10.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ մարզի տարածքային սոցիալական ծառայություններ նախապես դիմած հաշմանդամներ և ծերեր ստացան լսողական սարքեր և օրթոպեդ պարագաներ:
Հոկտեմբերի 9-ին Կապանի, Սիսիանի և Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում բաշխվեցին այդ պարագաները: <<Պրոթեզաօրթոպեդիկ>> բաց բաժնետիրական ընկերության 4 աշխատակիցներ, որոնք մարզ են ժամանել մարզպետ Վ. Հակոբյանի հրավերով, իրենց հետ բերել էին 75 լսողական սարք, 25 պրոթեզաօրթոպեդ պարագա և 4 ողնաշարի գոտի:
Լսողական սարքեր և պրոթեզներ մարզում բաշխվել են 1 տարի առաջ: Ոլորտի պատասխանատուների խոսքով, մարզի սոցիալական ծառայություններ դիմած հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների պահանջարկը բավարարվել է ամբողջությամբ: