Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
11.10.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիթին:
Ողջունելով հյուրին՝ մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց ինչպես փախստականների խնդիրների, այնպեսև գործունեության այլ ոլորտներին առնչվող ՄԱԿ-ի միջոցով մարզի տարածքում իրականացվող ծրագրերը: Վստահություն հայտնվեց, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը ՄԱԿ-ը իրականացնում է նաև Սյունիքի մարզում, այսուհետ ևս կշարունակվի, քանի որ դրանք համահունչ են նաև մեր մարզի առաջնահերթություններին:
Մարզպետն արդյունավետ համարեց ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքները՝ ընդգծելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Քրիստոֆ Բիրվիթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ ձևավորված համագործակցությունը կշարունակվի՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել աջակցությունը համատեղ ծարգրերին, ինչպես նաև քննարկել նոր նախաձեռնություններին օժանդակելու հնարավորությունները: