Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում ,,Չորրորդ իշխանություն,, թերթի հրապարակման վերաբերյալ

17.10.2013

,,Չորրորդ իշխանություն,, թերթի 17.10.2013թ. համարում հրապարակված և այլ լրատվամիջոցներում շրջանառվող ,,Սյունիքի մարզի դպրոցներում 500-ական դրամ պահանջում են անվճար սնունդ գնելու համար,, տեղեկատվությունը էապես աղավաղված է ներկայացնում Սիսիանի դպրոցներում, մասնավորապես, N 4 հիմնական դպրոցում երեխաների սննդի կազմակերպման հետ կապված խնդիրը:
Բանն այն է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխային ծրագրի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող ,,Դպրոցական սնունդ,, ծրագրով նախատեսվում է՝
,,Ի լրումն ՊՀԾ-ի կողմից տրամադրվող 6 անուն մթերատեսակների (ցորեն, ալյուր, բուսական յուղ, բրինձ, հնդկացորեն, մակարոն և ընդեղեն), ծնողներից ակնկալվում է ստանալ լրացուցիչ ներդրում՝ երեխաների սննդակարգը բազմազան ու համեղ դարձնելու համար,,:
Թիվ 4 հիմնական դպրոցի, ինչպես և հանրակրթական այլ ուսումնական հաստատությունների, կանոնադրության 101-րդ կետի 3-րդ մասով սահմանվում է, որ դպրոցի ծնողական խորհուրդը ,,մասնակցում է հանրակրթական դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին,,:
Դպրոցի ծնողական խորհուրդը ,,Դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացմանն աջակցելու և լրացուցիչ ներդրում կատարելու հարցը 2013թ. սեպտեմբերի 16-ին քննարկման է ներկայացրել դպրոցի ընդհանուր ծնողական ժողովում, որն արժանացել է հավանության: Առկա է ծնողական ընդհանուր ժողովի արձանագրությունը:
Երեխաների սննդի բարելավմանն ուղղված որոշման մեջ որևէ արատավոր ու դատապարտելի բան չի եղել, մանավանդ, որ այն արվել է օրինական հիմքերով, իսկ ծնողական մասնակցության չափը նվազագույն է: Որևէ պարտադրանք թե մասնակցության և թե ճաշարանում հերթապահության առումով չի եղել և չէր կարող լինել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51