Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր

24.10.2013

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երկօրյա աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Ճանաչողական այցի նպատակը տարածաշրջանի գյուղական համայնքներում առկա խնդիրներին ծանոթանալն էր:
Այցի ընթացքում մարզպետ Վ. Հակոբյանը այցելեց ավելի քան 20 գյուղական համայնքներ:
Համայնքի ղեկավարները մարզպետին ներկայացրեցին համայնքային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը: Գյուղացիները բարձրացրեցին, մասնավորապես, պտուղ-բանջարեղենի և մսամթերքի իրացման հետ կապված հարցեր: Մարզպետը տեղեկացրեց, որ Կապանում ստեղծված մանր եղջերավորների սպանդանոցն արդեն լուծում է տալիս ոչխարի և գառան մսի իրացմանը: Ծրագրեր են մշակվում մարզի տարածքում նաև խոշոր եղջերավոր անասունների սպանդանոց ստեղծելու ուղղությամբ: Ծրագիրը կյանքի կոչելու դեպքում Սյունիքում մսի իրացման խնդիր այլևս չի լինի: Մարզպետը նշեց, որ փորձ է արվում առաջիկայում պոտենցիալ ներդրողների հետ քննարկումներ կազմակերպել, նոր ծրագրեր մշակել ու կյանքի կոչել՝ մի շարք հիմնախնդիրների լուծում տալու նպատակով:
Աշխատանքային այցի շրջանակում Վ. Հակոբյանը Սիսիանում ծանոթացավ, մասնավորապես, գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրներին, Քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, տարածաշրջանում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, գյուղմթերքի իրացմանը վերաբերող հարցեր:
Մարզպետը, որին ուղեկցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մի խումբ ստորաբաժանումների ղեկավարները, գրեթե բոլոր համայնքներում այցելեց նաև դպրոցներ և նախակրթական հաստատություններ: Մարզպետ Վ. Հակոբյանը մասնավորապես նշեց, որ գյուղը պահպանող կարևորագույն բջիջներից մեկը դպրոցն է, իսկ գյուղն առավել լուսավոր ապագա կունենա միայն կրթական բարձր որակ ապահովող դպրոց ունենալու դեպքում: Այցի ընթացքում արձանագրվեցին գյուղական դպրոցներում առկա խնդիրները, որոնք մասնավորապես շինարարական բնույթի են:
Գյուղական համայքների բնակչությանը մտահոգում էր նաև միջհամայնքային, դաշտամիջյան ճանապարհների անմիխիթար վիճակը: Բարձրացվեցին քաղաքաշինական, բնակարանային, սոցիալական, Երևան-Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածներում, դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով արագաչափերի տեղադրմանը վերաբերող և այլ հարցեր: Մի շարք
խնդիրներ լուծում ստացան հենց տեղում: Գյուղական համայնքների ղեկավարների հետ մարզպետը նաև քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և իրականացվող աշխատանքների ընթացքը:

Մարզպետ Վահե Հակոբյանն առաջիկա օրերին կայցելի նաև այլ գյուղական համայնքեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51