Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

25.10.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ՝
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի, համահարթեցման դոտացիաների և պետռեգիստրում առկա տվյալների ու մարզի համայնքների բնակչության փաստացի թվաքանակի համադրելիության խնդրի մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թ. Ղազարյանը: Մասնավորապես նշվեց, որ ՀՀ Սյունիքի մարզի համայնքների 2013թ. բյուջեներով նախատեսվել են 3609204.9 հազ դրամի եկամուտներ, այդ թվում՝ սեփական եկամուտներ` 1269289.8 հազ դրամ։ 9 ամսվա համար նախատեսված 848036.3 հազ դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 860035.2 հազ դրամ կամ նախատեսվածի 101.4%-ը։ 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է հավաքագրվել 117.0 մլն դրամ, կամ աճը կազմել է 15.7%։
Համայնքների բյուջեների գույքահարկի գծով՝ նույն ժամանակահատվածի դրությամբ նախատեսված 162756.0 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 167949.1 հազ. դրամ, կամ նախատեսվածի 103.2%, հողի հարկի՝ 126218.8 հազ. դրամի դիմաց՝ 110505.5 հազ. կամ 87.6%-ը, գույքի վարձակալության վճարների՝ 342967.5 հազ. դրամի դիմաց՝ 328445.8 հազ. կամ 95.8%, տեղական տուրքերի՝ 53401.0 հազարի՝ 54508.9 հազ դրամ կամ նախատեսվածի 102.1%:
Ըստ Թ. Ղազարյանի՝ մարզի առանձին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը բավականին վատ է կազմակերպվում: Առաջարկություն ներկայացվեց համայնքների ղեկավարներին՝ քայլեր ձեռնարկել սեղմ ժամկետում խնդրին լուծում տալու նպատակով:
Քննարկվեց բնակչության թվաքանակի հարցը՝ կապված պետական բյուջեից համայնքներին տրամադրվող համահարթեցման դոտացիաների հաշվարկման հետ: Միաժամանակ տեղեկացվեց, որ 2015թ. համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում կդրվեն 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բնակչության ռեգիստրի տվյալները, որոնք մարզպետարանի կողմից արդեն տրամադրվել են մարզի համայնքներին:
Օրակարգային հաջորդ հարցի՝ մարզի առողջապահության բնագավառում իրականացվող աշխատանքների, առկա ծրագրերի և խնդիրների մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Ծատրյանը: Վերջինիս գնահատմամբ առողջապահության բնութագրիչ ցուցանիշները գոհացուցիչ են:
Նշվեց, որ հաջողությամբ իրագործվում են տարեսկզբին նախանշված պետական առողջապահական նպատակային ծրագրերը: Նախատեսվում է առանձին ծրագրերով բժիշկների վերապատրաստում արտեկրների կլինիկաներում:
Նաև, առաջիկա օրերին ԱՄՆ դեսպանատան կողմից կսկսվեն Մեղրու պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկների կաբինետների վերանորոգման աշխատանքները: Գյուղական ամբուլատորիանների մասին նշվեց, որ հիմնականում վերանորոգված և հագեցված են անհրաժեշտ բուժսարքավորումներով և գործիքներով, սակայն վերանորոգման անհրաժեշտություն կա Շինուհայրի, Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներում: Ա.Ծատրյանը նշեց, որ կան նաև չլուծված խնդիրներ, մասնավորապես, մարզի բժշկական կազմակերպությունները բժիշկ մասնագետներով համալրելու, ինչպես նաև գյուղական համայնքների բնակչության բուժսպասարկմանև առողջության առաջնային պահպանման կենտրոնների ֆինանսավորման հետ կապված:
ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի "ՀՀ մարզերում պետական կառավարման մասին" ՆՀ-728 հրամանագրում և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կ. Կոզմանովը:
Նիստը վարող մարզպետ Վ. Հակոբյանը քննարկվող հարցը կարևոր համարեց ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության և որոշումների ընդունման վրա ազդեցության առումով:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում իրականացված աշխատանքների և առկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի ,,Սյունիք,, տարածքային ստորաբաժանման ղեկավար Գ. Աղախանյանը:
Մարզխորհրդի նիստին անդրադարձ եղավ նաև հողային հարաբերություններին առնչվող, ինչպես նաև համայնքներում չգրանցված անշարժ գույքի գրանցման գործընթացի, տեղեկատվական շտեմարանների տվյալների թարմացման հետ կապված հարցերի:
Մարզպետը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների
պատասխանատուներին հանձնարարեց վերոնշյալ տեղեկություններն ու ցուցանիշները քննարկել, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ,,Սյունիք,, տարածքային ստորաբաժանման, շահագրգիռ այլ մարմինների և կազմակերպությունների հետ: Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն անդրադարձավ տարբեր ոլորտների առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորեց մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի հարցում գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարների դերը, համագործակցությունը:
Նիստի վերջում մարզպետ Վահե Հակոբյանը դիմելով համայնքների ղեկավարներին՝ հորդորեց ամբողջականացնել տեղերում առկա հիմնախնդիրները՝ ըստ առաջնահերթությունների և տարածքային կառավարման մարմին ներկայացնել առաջարկություններ՝  դրանց լուծման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51