Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի թիմը "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության մրցումների եզրափակիչ փուլից վերադարձավ մրցանակային գավաթով

01.11.2013

Հոկտեմբերի 25-26-ին Վանաձորում տեղի ունեցան «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ 4-րդ փուլը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի և սպորտի գործիչներ:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում էին մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:
Եզրափակիչ փուլին այս տարի Սյունիքից մասնակցել են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 4-րդ, ինչպես նաև Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները` յուրաքանչյուր դասարանից 2-ական տղա և աղջիկ:
Սյունիքի մարզի թիմը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վովա Այվազյանի ղեկավարությամբ, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Քրիստափոր Գաբրիելյանի, Արտյոմ Պողոսյանի, Անուշ Ալթունյանի և Արամ Դարբինյանի ջանքերով ցուցաբերեց լավագույն արդյունքներ ` եզրափակիչ մրցումներում գրավելով պատվավոր առաջին տեղը:
Կազմակերպիչների խոսքով՝ նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը կարևոր են երեխաների, դպրոցականների և ընդհանրապես մատաղ սերնդի համար:
«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 12 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս և շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51