Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները
06.11.2013
Մարզի այս տարվա աշնանացանի աշխատանքների համար 280 տ էլիտար և 770 տ առաջին վերարտադրության սերմացուի, 400 տ ազոտական պարարտանյութի և 600 հազար լիտր դիզելային վառելիքի հայտ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի համայնքների հողօգտագործողներին աշնանացանի գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու նպատակով հատկացրել է 400 տոննա ազոտական պարարտանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է 48 մլն. դրամ: 29 համայնքների համար կազմվել է բաշխացուցակ: Ընթացքի մեջ է գումարների հավաքագրման գործընթացը, փաստացի հավաքագրվել է 19 մլն. 580 հազ. դրամ:
ՀՀ կառավարությունը մարզի համայնքների հողօգտագործողներին աշնանացանի համար մատչելի գներով հատկացրել է նաև 600000 լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը` 350 դրամ, որը որը բաշխվել է 71 համայնքների միջև և կազմել 210 մլն. դրամ: Այսօրվա դրությամբ հավաքագրվել է 150 մլն. 445 հազ. 500 դրամ: