Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցություն շաքարախտով հիվանդներին
15.11.2013
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ մարզի մինչև 18 տարեկան ինսուլինակախյալ հիվանդներին Լեռնահայաստան բարեգործական հիմնադրամի կողմից կտրվի ֆինանսական օգնություն: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվությամբ, մարզում հաշվառված են 12 ինսուլինակախյալ հիվանդ: Պետության կողմից դիաբետով հիվանդներն անվճար ստանում են հիպոգլիկեմիկ (արյան մեջ շաքարի քանակն իջեցնող) դեղորայք: