Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երիտասարդ ընտանիքների համար բնակարանները կառուցվելու են

26.11.2013

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 26 ին հանդիպել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՙ ՙ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միություն՚ ՚ հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանի հետ: Մարզպետն իր մտահոգությունն է հայտնել ՙ ՙԱջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը՚ ՚ ծրագրի շրջանակներում մարզկենտրոնում, նախկին լողավազանի տարածքում բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքային համալիրի կառուցման խնդրի շուրջ: 2010 թվականի հոկտեմբերի տեղի ունեցավ համալիրի հիմնարկեքի արարողությունն ու շինարարական աշխատանքները սկսվելուց հետո պարզ դարձավ, որ տեղանքում պարբերաբար գրունտային ջրեր են կուտակվում: Մարզպետն առաջարկեց այլ տարածքներ դիտարկել, ուսումնասիրել ու գտնել լավագույն տարբերակը: Այդ նպատակով Վահե Հակոբյանն ու Արսեն Քարամյանը եղան Ձորք, Շինարարների, Լեռնագործների թաղամասերում, նաև նախկին լողավազանի տարածքում: Համապատասխան կառույցներին մարզպետը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկություն ներկայացնել:
ՙՙՙ ՙ Մենք շահագրգռված ենք, որ այս ծրագիրը Կապանում իրականություն դառնա, ասաց մարզպետը շրջայցի ավարտին, այն ինչ մարզային ու քաղաքային իշխանությունների իրավասության շրջանակներում է, մենք անկասկած անելու ենք: Այս նախաձեռնությունը լայն արձագանք է գտել, բազմաթիվ քննարկումների տեղիք տվել, հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որ կապանցի երիտասարդ ընտանիքները բնակարանամուտ տոնեն՚ ՚:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 17:02:59