Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

26.11.2013

 Նոյեմբերի 25-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 29 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր հինգ, աշխատանքի տեղավորման՝ տասնչորս, պետպատվերի շրջանակներում բուժվելու երկու, բնակարանային, հրետակոծության հետևանքով փլված տան վնասի փոխհատուցման, բնակարանի վթարայնության, տնակի տրամադրման, թաղամասի ասֆալտապատման, երթուղային տաքսու կանգառի կարգավորման, տանիքի վերանորոգման, բնակարանին կից ապօրինի կառույցի վերաբերյալ՝ մեկական քաղաքացիներ:
Դրամական օգնության հինգ դիմումներից չորսին տրվել է դրական լուծում, մեկը՝ մերժվել:
Աշխատանքի տեղավորման հարցով դիմած տասնչորս դիմումններից տասնեըեքը վերցվել է հաշվառման, մեկը մերժվել է:
Պետպատվերի շրջանակներում բուժվելու երկու դիմումներին տրվել է դրական լուծում: Բնակարան հատկացնելու մասին դիմումը մերժվել է: Մնացած դիմումները ընթացքի մեջ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 17:02:59