Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ. Հակոբյանն աշխատանքային այցով Մեղրու տարածաշրջանում էր
13.12.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Մեղրու տարածաշրջանում էր: Մարզպետը, որին ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, այցելեց Մեղրու Լիճք, Տաշտուն, Վարդանիձոր, Շվանիձոր գյուղական համայնքներ: Մարզպետ Վ. Հակոբյանը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին և իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարդանիձորում Վ. Հակոբյանը հանդիպեց նաև տարածաշրջանի Կուրիս, Գուդեմնիս,Վահրավար, Կարճևան և Ալվանք գյուղական համայնքների ղեկավարների հետ, որոնք ներկայացրեցին իրենց խնդիրները, ծանոթացավ նրանց հուզող հարցերին: Այցի ընթացքում մարզպետն անցկացրեց խորհրդակցություններ՝ ավագանու անդամների և համայնքի բնակիչների մասնակցությամբ: Քննարկվեցին մասնավորապես համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր:
Գյուղապետերի հետ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման, բերքի իրացման, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված և ընթացիկ այլ խնդիրներ: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին խմելու և ոռոգման ջրին, բուժսպասարկմանը և ճանապարհների վերանորոգմանը:
Այցի ընթացքում մարզպետը այցելեց տարածաշրջանի գյուղական դպրոցներ, համայնքային ենթակայության այլ կրթական հաստատություններ, հանդիպեց մանկավարժական կոլեկտիվների հետ:
Ագարակ քաղաքում մարզպետը այցելեց նաև Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացավ արվեստի դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Բարձրացված խնդիրների լուծման նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ: Առաջիկայում բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա կդարձվեն և պարզաբանումներ կներկայացվեն բնակչությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ: