Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Սիսիանի տարածաշրջան

18.12.2013

Դեկտեմբերի 16-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելեց Սիսիանի տարածաշրջանի Շաքի, Վաղատին, Դարբաս, Լոր և Ույծ գյուղական համայնքներ: Հերթական այցի նպատակը տարածաշրջանի գյուղական համայնքներում առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:
Այցի ընթացքում մարզպետ Վ. Հակոբյանը հանդիպեց նաև Որոտան, Գետաթաղ, Լծեն, Շենաթաղ գյուղական համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակիչների հետ, գյուղապետարաններում անցկացրեց խորհրդակցություններ: Համայնքի ղեկավարների հետ քննարկվեցին համայնքային ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, բարձրացրեցին իրենց հուզող հարցերը: Բոլոր համայնքներում բարձրացված հարցերը հիմնականում նույնն էին:Դրանք մասնավորապես վերաբերում էին դպրոցների վերանորոգմանն ու ջեռուցմանը, ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակին և այլն: Անդրադառնալով ոռոգման ջրի, խոշոր և մանր եղեջերավոր անասունների մսի և կարտոֆիլի իրացման խնդիրներին, մարզպետը նշեց, որ այս առումով որոշ խնդիրներ արդեն լուծում են ստացել: Մարզպետը նշված համայնքներում այցելեց կրթական հաստատություններ, հանդիպեց մանկավարժական և առողջապահական հաստատությունների կոլելկտիվների հետ:
Շամբ համայնքում մարզպետն այցելեց պահածոների և ջրերի գործարաններ, տեղում քննարկեցին առկա խնդիրները:
Լոր համայնքում մարզպետ Վ. Հակոբյանը եղավ Համո Սահյանի տուն-թանգարանում, ծանոթացավ կատարված վերանորոգման աշխատանքներին: Գյուղական համայնքների ղեկավարների հետ մարզպետը նաև քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և իրականացվող աշխատանքների ընթացքը:Մի շարք խնդիրներ լուծում ստացան հենց տեղում:
Մարզպետը եղավ նաև Սիսիան քաղաքում, ծանոթացավ այստեղ կատարված ասֆալտապատման, կոյուղու անցկացման և այլ աշխատանքներին, հանդիպեց նաև այս տարվա հուլիսին Սիսիանում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած ընտանքիների հետ: Մարզպետ Վ. Հակոբյանը նշեց, որ նախնական ուսումնասիրություններն այս ընտանիքների հետ կապված մարզպետարանն ու քաղաքապետարանն արդեն ավարտել են և առաջիկայում 254 ընտանիք կստանա ֆինանսական աջակցություն:
Բարձրացված խնդիրներին ընթացք տալու նպատակով հանձնարարականներ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 17:02:59