Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր
19.12.2013
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 17-ին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների մի խումբ ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Մարզպետն այցելեց Վերիշեն, Ակներ, Ներքին և Վերին Խնձորեսկ գյուղական համայնքներ: Հերթական այցի նպատակը տարածաշրջանի գյուղական համայնքներում առկա խնդիրներին, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր:Մարզպետ Վ. Հակոբյանը գյուղապետարաններում անցկացրեց աշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղական համայնքների ղեկավարների, աշխատակազմերի և ավագանու անդամների մասնակցությամբ: Քննարկվեցին համայնքային ճանապարհների, ջրամատակարարման, համայնքային ենթակայության հաստատությունների խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև դպրոցների ջեռուցման, վերանորագման հետ առնչվող և մի շարք այլ հարցեր: Հանդիպումների ընթացքում մարզպետը լսեց բարձրացված խնդիրների վերաբերյալ բոլոր հարցերը: Առկա խնդիրների լուծմանն ընթացք տալու նպատակով հանձնարարականներ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: