Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրվեցին սոցիալական ծառայության աշխատողները
19.12.2013
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի որոշմամբ սոցիալական ծառայության ոլորտում երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար, ինչպես նաև սոցիալական ծառայությունների կազմավորման 20-ամյակի կապակցությամբ մարզի սոցիալական ծառայությունների 7 աշխատողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով: Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը մարզպետի անունից հանդիսավորությամբ հանձնեց շնորհակալագրերը: Ռ. Ղազարյանը շնորհավորելով ներկաներին՝ իր խոսքում մասնավորապես կարևորեց սոցիալական ոլորտի աշխատողների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև սոցիալական աշխատողի դերը սոցիալական լարվածության մեղմացման և աղքատության կրճատման գործում: Միևնույն ժամանակ նշվեց, որ այսօր փոխվում են սոցիալական աշխատողին ներկայացվող պահանջները՝ այն համապատասխանեցնելով սոցիալապես խոցելի խավերի կարիքներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքին: Կապանի սոցիալական ծառայության տարածքային ծառայության պետ Յ. Մնացականյանը իր և գործընկերների անունից երախտագիտության խոսք հղեց և հավաստիացրեց, որ մարզպետի խրախուսանքը պարտավորեցնող է՝ ավելի արդյունավետ աշխատելու առումով: