Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը

20.12.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը,ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ:
Մարզում իրականացված աշնան գյուղատնտեսական աշխատանքների, նախորդ տարվա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի և այս տարվա աշնանը հատկացված պարարտանյութի գումարների հավաքագրման արդյունքների մասին հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանը: Այս տարի մարզին հատկացվել է 770 տ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության և 200 տ աշնանացան ցորենի էլիտար սերմացու: Գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 429.8հազ.լիտր դիզելային վառելիք, 400 տ ազոտական պարարտանյութ, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին տրամադրվել է 780 տ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Հավաքագրվել և <<Սերմերի գործակալություն>> ՊՈԱԿ-ի հաշվեհամարին է փոխանցվել 75518.5 դրամ: Պարտքը կազմում է 49281,5 դրամ, իսկ գումարների հավաքագրման գործընթացն ընթացքի մեջ է: Այս տարի մարզում կատարվել է 14800 հա ցորենի և 1338 հա գարու աշնանացան,3700 հա ցրտահերկ: Մասնավորապես նշվեց, որ վատ է իրականացվում պարտքերի հավաքագրման գործընթացը:
Մարզխորհրդի նիստի օրակարգային հաջորդ հարցի՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և հողային պետական տեսչության կողմից ՀՀ Սյունիքի մարզպետարանում իրականացված տեսչական ստուգումների արդյունքների և արձանագրված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների մասին իր խոսքում մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ.Կոստանդյանն անդրադարձավ ՙՙՀողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին՚՚ ՀՀ օրենքի հիմքով ՀՀ Սյունիքի մարզում իրականացված և իրականացվելիք աշխատանքներին, որոնք առնչվում են համայնքներում՝ անկախ սեփականության ձևից՝ հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության, հողերի պահպանության և օգտագործման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողության խնդիրներին, ինչպես նաև մարզպետի կողմից իրականացված գործունեության և ըստ իրավասության համայնքների աշխատակազմերում իրականացված ընթացիկ ստուգման արդյունքների և ձեռնարկված միջոցառումներին, արձանագրված ինչպես առանձին, այնպեսև հիմնական խախտումներին:
ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս.Ավետիսյանը խոսելով մարզի համայնքներում 2013թ.իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված թերությունների, դրանց վերացմանն ուղղված միջոցառումների և խնդիրների մասին ներկայացրեց 2013թ. Սյունիքի մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքներում կադրային գործի վարման նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները , իրականացված միջոցառումները և առկա խնդիրները: Նշվեց, որ ընթացիկ տարում վարչական հսկողություն է իրականացվել մարզի 36 համայնքներում,ՀՀ ՏԿՆ կողմից համայնքներում կադրային գործի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացվել է մարզի8 համայնքում: Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված թերությունները մասնավորապես վերաբերում էին գյուղապետարանների աշխատակազմերի հաշվառման և աշխատողների հաճախումների մատյանների վարման կարգին, համայնքային ծառայողների անձնական գործերի վարման գործառույթներին, հաստիքների օպտիմալացմանը, համայնքային ծառայության թափուր հաստիքների համալրմանը:Այս հարցերի առնչությամբ համայնքների ղեկավարներին առաջարկվել է վերացնել նշված թերացումները և միաժամանակ բացատրություններ տալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից իրականացված տեսչական ստուգումների արդյունքների, արձանագրված թերությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ն. Ավանեսյանն անդրադարձավ հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունների հաստատման ու գրանցման, անվանակոչությունների հիմքերի առկայությանը և համապատասխանությանը: Նշվեց, որ առանձին դպրոցներում կան գործող կանոնադրություններ, որոնք հակասում են կրթության բնագավառը կարգավորող ՀՀ օրենսդրությանը: Նշվեց նաև, որ թույլ է ուսումնական հաստատություններին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը: Խոսելով ՀՀ հեռավոր, սահմանամերձ,լեռնային և բարձրլեռնային բնակավայրեր գործուղված մանկավարժների առկայության, քաղաքացիների՝ ՀՀ պետական բուհերում նպատակային ընդունելության մասին, նշվեց, որ այստեղ նույնպես կան խախտումներ:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը անդրադառնալով վերը նշված հարցերին և դրանց շուրջ արված քննարկումներին ու առաջարկություններին, հորդորեց ավելի հետևողական լինել բարձրացված հարցերի նկատմամբ՝ կարևորելով պետության առջև դրված պարտականությունների բարեխիղճ կատարումը: Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք այլ խնդիրներ: Մարզպետն անդրադարձավ գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի վարձավճարների հավաքագրման արդյունքների, համայնքների միությունների հետ համագործակցության, բյուջեների կազմման և գույքահարկի հետ առնչվող և մի շարք հարցերի:
Օրակարգային հարցերից բացի ՝ եղան նաև այլ հարցեր,որոնք վերաբերում էին նախորդ մարզխորհրդի նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը` ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, նաև շնորհավորեց ներկաների գալիք Նոր տարին՝ նշելով, որ այն լինելու է առավել արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 17:02:59