Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

28.12.2013

Սիրելիՙ սյունեցիներ,
Թանկագիՙն հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ավարտվում է 2013 թվականը, իր հետ շրջելով նաև Սյունյաց աշխարհի տարեգրության ևս մեկ էջ: Սովորաբար տարեմուտին մեզնից յուրաքանչյուրն ի մի է բերում արվածն ու չարվածը, ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրում նոր անելիքներ ու նպատակներ:
Անցնող տարում ևս մեզ հաջողվեց տեսանելի ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրել Սյունյաց մարզի կայուն զարգացման գործում, սակայն այսօր էլ մարզում կան բազում չլուծված խնդիրներ, իսկ սա նշանակում է, որ գալիք տարում բազում են լինելու նաև անելիքները: 2014 թվականը, համոզված եմ, լինելու է առավել արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի տարի, քանզի մեր համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնալու ավելի բարեկեցիկ դարձնել մեր կյանքը` հավատ սերմանելով վաղվա օրվա նկատմամբ: Ուստի, Նոր տարին դիմավորենք նորացված հույսերով ու ծրագրերով` դրանք համատեղ ջանքերով կյանքի կոչելու համոզմունքով:
Ամանորը սիրո, բարության և սպասելիքների տոն է: Ուստի, ուզում եմ, որ բազմապատկվեն մեր օջախներում իշխող սերն ու ջերմությունը, որ գալիք տարին լինի միասնության տարի և շրջադարձային դառնա բոլորիս կյանքում:
Թող Նոր տարին հաջողություն, խաղաղություն, բարօրություն բերի մեր ժողովրդին, մեր օջախներում իշխեն սերն ու համերաշխությունը: Եվ թող Ամանորը նոր եռանդ ու երազանք պարգևի բոլորիս և նոր ձեռքբերումներով պսակի յուրաքանչյուրիս ջանքերը:
Բոլորիդ մաղթում եմ աներեր հավատ մեր հայրենիքի և սեփական ապագայի նկատմամբ։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 17:02:59