Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ. Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
31.01.2014
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հակիրճ ամփոփեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Մարզպետին ներկայացվեցին մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքը, 2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր, նաև 2013թ. մարզի տարածքում իրականացված ստուգումների արդյունքները: Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին 2013թ. մարզում տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես քննարկվեցին 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին, գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող աշխատանքների կազմակերպմանը, հանրակրթական դպրոցների և առողջապահական հիմնարկների գործունեության արդյունավետ կազմակերպման, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, հողի ու գույքի հարկի, ինչպես նաև վարձակալության գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանցից գումարների գանձման գործընթացին առնչվող հարցեր:
Մարզպետն անդրադարձավ համայնքների 2014 թ. բյուջեների կազմման և հաստատման գործընթացին, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատակազմերում ձևավորված աշխատավարձերի պարտքերին, ինչպես նաև համայնքներում մատուցված ծառայություններին և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կանխատեսումներին վերաբերող հարցերի:
Մարզպետ Վ. Հակոբյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց պետության հանդեպ պարտավորւթյունների պարտադիր կատարման, սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վրա:
Քննարկվեցին նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Վ. Հակոբյանն առանձնահատուկ անդրադարձավ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վարձակալության տրամադրման ընթացակարգերին` կարևորելով այդ ընթացակարգերի պարզեցումը:
Մարզպետը ներկաներին, մասնավորապես, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի հատկապես խոշոր հարկատուների կողմից համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ կատարվեն և անթույլատրելի համարեց պարտքերի առկայությունը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև Տարածքային կառավարման նախարարության կողմից համայնքների աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակի օպտիմալացման հետ կապված հարցեր:
Քննարկվող հարցերի վերաբերյալ եղան դիտողություններ և առաջարկություններ՝ միտված դրանց արդյունավետ լուծմանը: