Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ. Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն
04.02.2014
Փետրվարի 1-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 46 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանութ, աշխատանքի տեղավորման՝ տասնվեց, պետպատվերի շրջանակներում բուժման համար աջակցության և բնակարանի վթարայնության մասին՝ երկու քաղաքացի:
Դրամական օգնության քսանութ դիմումներից տասնյոթին տրվել է դրական լուծում, իննը մերժվել է, ընթացքի մեջ է երկուսը:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով տասնվեց դիմումներից մեկին տրվել է դրական լուծում, վեցը մերժվել է, մյուսները վերցվել են հաշվառման:
Բավարարվել է պետպատվերի շրջանակներում բուժման աջակցության համար դիմած քաղաքացու խնդրանքը:
Բնակարանի վթարայնության մասին դիմումը գտնվում է քննարկման փուլում: