Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վ. Հակոբյանը "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկեց համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

06.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետի տեղակալը,մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը և <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերության <<Հարավային մասնաճյուղ>>-ի տնօրենը: Քննարկվեցին ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:
Մարզպետ Վ. Հակոբյանը ներկայացրեց Սյունիքի մարզում ջրամատակարարման ընդհանուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները, մասնավորապես կարևորելով մարզի քաղաքային և Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Քարահունջ, Խոտ,Հարժիս, Հալիձոր, Գորայք և Վարդանիձոր գյուղական համայնքների ջրամատակարարման և խմելաջրի որակի բարելաման խնդիրները:
Պատրիկ Լորենը համառոտ ներկայացրեց ներկա իրավիճակի և ընկերության կողմից իրականացվող աշխատանքների մասին: Ոլորտում առկա ընթացիկ խնդիրների լուծման հարցում մարզպետը կարևորեց ներդրումների դերը: Անդրադառնալով Կապան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման խնդրին՝ նշվեց, որ Կապան քաղաքային համայնքում առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հաստատված 6 մլն. դոլար արժողությամբ երկու ծրագրերը շարունակական են լինելու: Քննարկվեցին նաև այդ ծրագրերի ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Մարզպետը հույս հայտնեց, որ նշված ծրագրերի իրականացումից հետո էապես կբարելավվեն համապատասխան համայնքների ջրամատակարարման ծավալները և որակը:
Միաժամանակ "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ արդեն իսկ կատարվում են անհրաժեշտ քայլեր:
Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին ոլորտին առնչվող հայեցակարգային մի շարք հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Լորենը նշեց, որ շարունակելու են աշխատել նույն ոճով՝ անելով առավելագույնը բարելավելու մատուցվող ծառայությունների որակը և բավարարելու համայնքների բնակիչների կարիքները:
Հանդիպման ընթացքում Պատրիկ Լորենը օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեց Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանին՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
Մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց նման հանդիպումները և վստահեցրեց, որ դրանք շարունակական կլինեն ու հնարավորություն կտան ոչ միայն ծանոթանալու ոլորտում ծագած խնդիրներին, այլև՝ գտնելու առավելագույնս արդյունավետ լուծումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05