Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետի մոտ քննարկվեցին Սյունիքի մարզում որոշ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

11.02.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին վերջերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ բարձրացված որոշ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» բնակարանային ապահովության և «Սիսիանը` 2014թ. երիտասարդական մայրաքաղաք»՚ ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետը, Կապանի և Սիսիանի քաղաքապետները, Սպորտի և երիտասարդության, Մշակույթի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Տարածքային կառավարման նախարարությունների պաշտոնյաներ:
Քննարկվեց տարվա ընթացքում Սիսիանում անցկացվելիք միջոցառումների ծրագրի նախագիծը: Փոխվարչապետը մասնակիցներին հանձնարարեց ծրագրի վերաբեյալ բոլոր առաջարկությունները ներկայացնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, որն էլ կամփոփի դրանք և միջոցառումների վերջնական ծրագիրը կներկայացնի կառավարություն: Կարևորվեց բազմաբնույթ միջոցառումների իրականացումը, որոնց կմասնակցեն երիտասարդներ նաև Սփյուռքից:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը տեղեկություններ ներկայացրեց Կապան քաղաքում «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարությանը» ծրագրի վերաբերյալ: Փոխնախարարը նշեց, որ մարզային և տեղական իշխանությունների աջակցությամբ արդեն կատարվել է տարածքի ընտրությունը, և անհրաժեշտ է կառավարության աջակցությունը` համապատասխան ձևակերպումներն ստանալու համար: Փոխվարչապետն առաջարկեց գրավոր դիմել կառավարությանը` տարածքի հետ կապված խնդիրների լուծման և ծրագրին ընթացք տալու համար:

Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05