Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ 2014թ. ՀՀ Սյունիքի մարզխորհրդի առաջին նիստը

13.02.2014

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին, մարզխորհրդի անդամներից բացի, մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարները:
ՀՀ Սյունիքի մարզպետի 2013 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը մարզխորհրդի նիստի անդամներին և մասնակիցներին ըստ բնագավառների ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը:
ՀՀ Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարման ընթացքի, 2013թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման և առաջիկա խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թ.Ղազարյանը: Մարզի զարգացման ծրագրով նախատեսված 71.9 մլրդ դրամի ծրագրերի և ներդրումների մասին խոսելիս՝ նշվեց, որ ծրագիրը հաջողությամբ իրականացվել է:
Համաձայն տարեկան աշխատանքային պլանների մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունների՝ նախորդ չորս տարիներին փաստացի իրականացվել է 116.4 մլրդ դրամի ծրագրեր:Կառուցվել, հիմնանորոգվել, մասնակի վերանորոգվել և վերազինվել են մարզի 110 կրթական, 61 մշակութային և 33 առողջապահական կազմակերպություններ, իրականացվել են մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրեր: Մեծ ներդրումներ են իրականացվել տուրիզմի զարգացման ոլորտում:
Ծրագրի 2013 թվականի ՏԱՊ-ով նախատեսվել էր իրականացնել 36.921 մլրդ դրամի ծրագրեր:Նախատեսված 177 միջոցառումներից, իրականացվել է 176 -ը, որից 128 ավարտվել է, 48 ընթացքի մեջ , 1-ը կիրականացվի 2014թ.-ին:
2013թ. ընթացքում մարզում սկսել են գործունեություն ծավալել 67 նոր կազմակերպություններ:Կարևորվեցին ներդրումային ծրագրերի իրականացումը՝ ըստ առաջնահերթությունների և արդյունավետության:
2014թ. նախատեսվում է մշակել նաև մարզի տնտեսաչափական մոդելը, որը հնարավորություն կտա չափելի դարձնել կատարվող ներդրումների ազդեցությունը մարզում եկամուտների ավելացման, վճարվող հարկերի, տնտեսության տվյալ ճյուղի, տնտեսության տվյալ ճյուղի հետ կապված մյուս ճյուղերի, աղքատության, գործազրկության և այլ ցուցանիշների վրա, կապված տվյալների բազայի չափից:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Կ.Կոզմանովը տեղեկություններ ներկայացրեց համայնքներին առնչվող ՀՀ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և ՏԻՄ-երի կողմից դրամական պահանջների վերաբերյալ կայացված որոշումների հարկադիր կարգով կատարման հնարավորությունների,խնդրի հետ կապված համայնքների ղեկավարների ու ավագանիների գործառույթների և անելիքների մասին:
Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքում 2013թ. տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի ղեկավար Ա.Բեկլարյանը իր զեկույցում նշեց, որ 2008-2012 թվականներին մեր համայնքում զգալի ներդրումներ են կատարվել սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ՝ շուրջ 67 մլն դրամի, որի արդյունքում լուծվել են համայնքի բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Մասնավորապես, բարեկարգվել են ներհամայնքային ավտոճանապարհներ, խմելու և ոռոգման ջուր, առանձին հատվածներում նաև կոյուղի:
Օրակարգային հարցերի շրջանակներում քննարկումներին ելույթներով հանդես եկան Քաջարան քաղաքային և Քարահունջ գյուղական համայնքի ղեկավարները,ովքեր ներկայացրեցին 2013թ. կատարված աշխատանքները և 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետ Վ. Հակոբյանը դիմելով համայնքների ղեկավարներին՝ հորդորեց բարձրացված հարցերը քննարկել շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ, միաժամանակ կարևորելով իրավական ակտերի կազմման որակի ապահովման և արձանագրված թերությունների վերացման նպատակով մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ ամենօրյա փոխգործակցության անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05