Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սոցիալական աջակցություն մարզի առավել կարիքավոր ընտանիքներին
18.02.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և <<Լեռնահայաստան>> բարեգործական հիմնադրամի միջոցներով <<Տաք ձմեռ>> ծրագրի շրջանակներում մարզի զոհված ազատամարտիկների միայնակ մնացած, սոցիալապես առավել ծանր պայմաններում հայտնված ծնողների, վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների, մինչև 18 տարեկան հատուկ կարիքավոր երեխաների, անժառանգ միայնակների և այլ խմբերի համար երեք ամսվա համար փոխանցվեցին երեսուն հազարական դրամ: Ծրագրի առաջին փուլով 331 ընտանիք արդեն ստացել է ֆինանսական օգնություն և այն շարունակական է լինելու: Ծրագրի իրականացումը որոշակիորեն կմեղմի վերը նշված սոցիալական խմբերի հոգսը: