Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
21.02.2014
Փետրվարի 22-ից մինչև մարտի 11-ը ներառյալ մարզի Կապանի <<Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ում 16 առարկաներից կմեկնարկի հանրապետական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Տարածքային օլիմպիադաներին մասնակցած մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդհանուր թվով 2320 աշակերտներից 624-ը կմասնակցի մարզային փուլին:
<<Ֆիզիկա>> առարկայի 1-ին փուլի արդյունքները հայտնի կլինեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում. նվազագույն շեմը հաղթահարած դպոցականները կհայտավորվեն և կմասնակցեն մարզային փուլին:
Համացանցի միջոցով <<Մաթեմատիկա>> առարկայի անցկացված օլիմպիադայի 1-ին փուլին մասնակցած 1863 աշակերտներից մարզային փուլին մասնակցության իրավունք են ստացել 51 օլիմպիականներ: 7-8 դասարանցիների համար նվազագույն շեմ է ընդունվել 13 միավորը, 9-12 դասարանցիների համար՝ 12-ը:
Առաջադրանքները կազմել են հանրապետական առարկայական հանձնաժողովները: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջադրանքները մարզային կազմկոմիտեին կտրամադրի փետրվարի 21-ի օրվա երկրորդ կեսին:
Օլիմպիական երեխաների սննդի, գիշերակացի, ինչպես նաև Գորիսի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններից փոխադրման բոլոր ծախսերը հոգացել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Մարզային փուլի անցկացման ժամկետները.
1. Մաթեմատիկա /2-րդ փուլ/ - փետրվարի 22-ին
2. Հայոց լեզու - փետրվարի 24-ին
3. Հայոց եկեղեցու պատմություն - փետրվարի 25-ին
4. Պատմություն - փետրվարի 26-ին
5. Քիմիա - փետրվարի 27-ին
6. Հայ գրականություն. նախապես ընդունված փետրվարի 28- ի փոխարեն մարտի 7-ին
7. Ֆիզիկա /2-րդ փուլ/ - մարտի 1-ին
8. Ինֆորմատիկա - մարտի 3-ին
9. Աշխարհագրություն - մարտի 4-ին
10. Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն - մարտի 5-ին
11. Կենսաբանություն - մարտի 6-ին
12. Աստղագիտություն - մարտի 7-ին
13. Ռուսաց լեզու - մարտի 10-ին
14. Նախնական զինվորական պատրաստություն – մարտի 11-ին