Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում Ագարակում՝ համայնքների խոշորացման վերաբերյալ
25.02.2014
Ագարակ քաղաքում կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Մեղրու տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև շահագրգիռ քաղաքացիներ:
Քննարկման թեման վերաբերում էր համայնքների խոշորացմանը: Քննարկմանը «Նախաձեռնություն և զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը ներկայացրեց ծրագրի էությունը, կարևորվեցին հանրության տարբեր տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը: Այնուհետև հնչեցին տարբեր կարծիքներ,եղան հարցեր և պարզաբանումներ,քննարկվեցին ծրագրի դրական և բացասական կողմերը: Ծրագրի տնտեսական առանձնահատկությունների և առավելությունների մասին խոսեց նաև Ագարակի քաղաքապետ Մ. Զաքարյանը: