Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գորիսի քաղաքապետարանում Վահե Հակոբյանը մասնակցեց համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը

28.02.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Գորիսի քաղաքապետարանում կայացած համայնքների խոշորացման հետ կապված քննարկմանը, որն անցկացնում էր տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տաթևի և Սառնակունքի խոշորացման փնջերում ներառված համայնքների ղեկավարները, ՏԿՆ և Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցչներ,"Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վահան Մովսիսյանը: Տարածքային կառավարման նախարարության և փորձագետների կողմից մշակված ծրագրերով նախատեսվում է, որ Տաթևի փնջում կընդգրկվի 8, իսկ Սառնակունքի փունջը կմիավորի 4 համայնք: Մարզպետ Վ. Հակոբյանը կարևորեց անկաշկանդ քննարկումը, ներկաներին հորդորեց տալ իրենց հուզող հարցերը:
Վ. Տերտերյանը և "Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության ղեկավար, փորձագետ Վ. Մովսիսյանը ներկայացրեցին խոշորացման ծրագրերի սկզբունքներն ու մոտեցումները, պատասխանեցին համայնքների ղեկավարների բազմաթիվ հարցերին: Հետագայում ևս քննարկումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05