Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց` գանձապետական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

28.02.2014

Փետրվարի 27-28-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում համայնքապետարանների և պետական կառույցների աշխատակիցների համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվել էր սեմինար-դասընթաց, որի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել գանձապետական համակարգի բարեփոխումներին: Մարտի 10-ից Սյունիքում առաջինը Կապան և Սիսիան քաղաքներում կլուծարվեն տեղական գանձապետարանները, և տարածաշրջանների համայնքների գանձապետական հաշիվները այլևս չեն սպասարկվի տեղական գանձապետական հաշվի կողմից: Կփոխվի փաստաթղթերի ներկայացման կարգը` նախկին թղթային տարբերակից անցում կկատարվի էլեկտրոնային եղանակին: Ներդրվող նոր համակարգը գործում է 2011 թվականից: Անցած տարի հանրապետությունում լուծարվել է 7, իսկ այս տարվա փետրվարինª 10 տեղական գանձապետարան: Գործընթացը կավարտվի մայիսին: Սեմինարի կազմակերպիչների հավաստմամբ, փորձը ցույց է տալիս, որ ներդրվող համակարգը բավականին արդյունավետ ու մատչելի է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05