Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աուդիտորական ուսումնասիրություններ սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում

04.03.2014

Սյունիքի մարզպետի որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում կատարվել են աուդիտորական ուսումնասիրություններ,որի շրջանակներում ուսումնասիրվել է ներքին աուդիտի միջավայրը՝ գործակալության կառուցվածքը և կառուցվածքային տարրերի գործառույթները և գործակալության իրականացրած գործառույթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Աուդիտի ենթարկվող միավորի հետ քննարկվել և համաձայնացվել է աշխատանքային ժամկետները , որոշվել է այն անձանց շրջանակը , որոնք պետք է աջակցեն ներքին աուդիտի առաջադրանքների իրականացման ընթացքում: Առաջադրանքների իրակացման ընթացքում միջավայրի գնահատման համար կատարվել է առանձին միավորների ռիսկերի գնահատման համադրում:
Աշխատանքների իրականացումը տեղի է ունեցել ինչպես աուդիտի ենթարկվող միավորի տարածքում, այնպես էլ արտաքին ուսումնասիրությունների միջոցով` մասնավորապես իրականացնելով տնային այցելություններ:
Ուսումնասիրվել է նպաստառուների հաշվառման և նպաստի նշանակման, գործակալության տվյալ տարածքը սպասարկող աշխատողի տնային այցելությունների ժամանակ փաստաթղթավորման աշխատանքները:
Աշխատանքային խումբը ընտրանքային կարգով ուսումնսիրել է 108 նպաստառու ընտանիքների սոցիալական անձնագրերը, տնային շրջայցերի միջոցով կատարել, գրանցումների և փաստացի վիճակի համադրում:
Սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում իրականացվող գործառույթները կատարվել են խախտումներով և բացթողումներով, գործառույթների նկատմամբ բացակայել է գործակալության պետի վերահսկողությունը:
Նպաստառուների ցուցակում ընդգրկված 1709 ընտանիքներից, ընտրանքային կարգով ուսումնասիրվել է108 ընտանիքների նպաստի նշանակման հիմքերը, որից պարզվել է, որ տարաբնույթ խախտումներով նպաստառու է համարվել 25 ընտանիք, որոնց տրամադրված նպաստի չափը կազմում է ամսական 628000, որը ուսումնասիրման պահին փաստացի կազմել է 4327 000 դրամ:
Միջոցներ են ձեռնարկվում առկա թերությունները և բացթողումները վերացնելու, ինչպես նաև պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05