Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Սյունիքի մարզպետարանում
05.03.2014
Մարտի 4-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 22 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասը, աշխատանքի տեղավորման՝ յոթ, պետպատվերի շրջանակներում բուժման, բնակարանի վթարայնության, շենքի տանիքի վերանորոգման, շենքի սեփականաշնորհման, գյուղի խմելու ջրի կարգավորման խնդրանքով՝ հինգ քաղաքացի: Դրամական օգնության տասը դիմումներից ութին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է երկուսը: Աշխատանքի տեղավորման խնդրանքով յոթ դիմումներից մեկին տրվել է դրական լուծում, վեցը՝ վերցվել հաշվառման: Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժման աջակցության համար դիմումին: Բնակարանի վթարայնության, շենքի տանիքի վերանորոգման, շենքի սեփականաշնորհման, գյուղի խմելու ջրի կարգավորման մասին դիմումները գտնվում են քննարկման փուլում: