Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի առթիվ

07.03.2014

  Սիրելի՛ կանայք,
  Իմ ջերմ բարեմաղթանքներն եմ հղում ձեզ գարնանային զարթոնքի այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ: Տոն, որ մեկ անգամ ևս առիթ է ընձեռում ընդգծելու և արժևորելու ձեր կարևոր դերակատարությունը մեր կյանքում: Դուք եք մեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանը, և ձեր շնորհիվ է, որ ընտանիքը յուրաքանչյուրիս համար շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը: Դուք եք ամենայն լավի ու բարու, սիրո ու գեղեցկության կրողն ու մարմնավորողը և արժանի՝ բոլորիս անկեղծ խոնարհումին ու գնահատանքին:
  Այսօր մեր անկախ պետականության կայացումն ու զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց ձեր մասնակցության և ձեր ազգանվեր առաքելության: Եվ հենց ձեզանով է առավելապես պայմանավորված վաղվա օրվա հանդեպ մեր հավատն ու վստահությունը:
  Վստահ եմ, որ ապագայում էլ հայ կինը շարունակելու է մնալ մեր հարատևման, անմնացորդ նվիրումի խորհրդանիշը: 
   Սիրով շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի կապակցությամբ և
երախտագիտության,սիրո ու ակնածանքի խոսքեր ուղղում ձեզ, սիրելիՙ կանայք:
Եղեՙք գեղեցիկ ու հմայիչ, սերն ու երջանկությունը թող միշտ լինեն ձեզ ուղեկից:

   ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան
    7 մարտ 2014թ.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05