Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը մասնակցել է <<Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք>> միջոցառումների մեկնարկի արարողությանը

19.03.2014

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտի 18-ին Սիսիանում մասնակցեց <<Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք>> միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հանդիսավորությամբ խորհրդանշական բանալին հանձնեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, նաև տեղեկացրեց, որ կառավարությունը ծրագիրն իրականցնելու համար հատկացրել է շուրջ 30 միլիոն դրամ: Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը կարևորելով ձեռնարկը՝ հավաստիացրեց, որ կարվի հնարավորը՝ տիտղոսին արժանի լինելու համար:
Ողջունելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությունը` ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հույս հայտնեց, որ այն լավ ավանդույթի հիմք կդնի և կնպաստի մարզային քաղաքներում երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը: Փոխվարչապետը շնորհավորեց Սիսիանի բնակչությանն ու, հատկապես, երիտասարդներին, համոզմունք հայտնելով, որ տարվա ընթացքում իրականացվելիք բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները քաղաքն իսկապես կդարձնեն երիտասարդության կենտրոն ու նաև օգտակար կլինեն տեղաբնակ երիտասարդների համար: Ծրագրի հաջողությունը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի հետագա տարիներին ավելի շատ քաղաքներ մրցեն այդ տիտղոսը նվաճելու համար:
Դիմելով ներկաներին՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Վ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր եղել են ձեռնարկի ակունքներում: Մարզպետը հորդորեց բոլորին անել հնարավորը, որ տարին սիսիանցի երիտասարդների համար դառնա տոն: Իր ելույթում Վահե Հակոբյանը հանդես եկավ նաև նախաձեռնությամբ:

<<Տոնացույցում երիտասարդությանը նվիրված բազմաթիվ օրեր կան, սակայն, ես ցանկանում եմ կարևորել դրանցից երկուսը: Կառավարությունը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջակությամբ, կարևորելով Երևանի պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային և երիտասարդական կյանքում, որոշել է օրենքով ամրագրել նրա հիմնադրման օրը. մայիսի 16-ը հետայսու նշել որպես ուսանողների և երիտասարդների` պետականորեն նշվող տոն>>:
Մարզպետը նկատեց մեկ կարևոր հանգամանք ևս, այն, որ 2014 թվականի մայիսի 12-ին լրանում է նաև հրադադարի հաստատման 20 ամյակը:Այս առումով մարզպետը հանդես եկավ առաջարկությամբ՝ այս օրերի խորհուրդները միավորել և մայիսին կազմակերպել սիսիանցի 50 երիտասարդների շրջագայությունը Արցախ: Մարզպետը նշեց, որ հիշարժան դառնալու ևս մեկ առիթ էլ կարող է դառնալ օգոստոսի 12-ը` երիտասարդության միջազգային օրը և առաջարկեց և պատրաստակամություն հայտնեց օգոստոսի 12-14-ը, դարձյալ 50 երիտասարդների համար կազմակերպել վրանային ճամբար Սիսիանի տարածաշրջանում:
Այնուհետև մարզպետը դիմելով երիտասարդներին՝ ասաց.
<<Այս երկու ձեռնարկների մասնակիցների ընտրությունը ու կազմակերպական առաջարկությունները վերապահում եմ ձեզ, սիրելիՙ երիտասարդներ: Կարծում եմ կկարողանաք գտնել այն ճիշտ բանալին ու միավորվելով կատարել համապարփակ առաջարկություն: Վստահեցնում եմ, որ կառավարության տարածքային քաղաքականությունը իրականցնող կառույցը` մարզպետարանը, որքան էլ սուղ հնարավորություններ ունենա, անմասն չի մնա, որևէ արդյունավետ ծրագրից: Ակնկալում եմ, որ այս օրը կդառնա սերունդների երկխոսության սկիզբը ու իրար փոխլրացնելով կկերտենք աՙյն քաղաքը, աՙյն մարզը, աՙյն երկիրը, որը երազում ենք:>> Երեկոն ավարտվեց մայրքաղաքից հրավիրված ու տեղացի կատարողների համերգային ծրագրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05