Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Շինուհայր գյուղի համայնքային կենտրոնի շենքը
20.03.2014
Մարտի 19-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղի համայնքային կենտրոնի վերանորոգված շենքի բացման արարողությանը:
Մարզի ղեկավարը շրջել է համայնքային կենտրոնով, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:
Կենտրոնի հիմնանորգումը և կահավորումը իրականացվել է միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով և համայնքի ներդրմամբ: Մարզպետը պատրաստակմություն է հայտնել համայնքի կողմից կատարված համաֆինասավորման չափով գումարը` 4 միլիոն 345հազար դրամ, նվիրաբերել Շինուհայրին: Վահե Հակոբյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ իր խոսքում մասնավորապես նշեց, որ ցանկացած գյուղում որևէ լավ գործ գնահատվում է.
<< Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր թեկուզ մի տնկի են ավելացրել Շինուհայրում, բոլորին` անխտիր: Սյունեցին շնորհակալ մարդ է ու իր բարեկամներին չի մոռանում: Հավատեցեք, դուք ձեր ներդրումով վաստակել եք մեր հյուրն ու բարեկամը լինելու իրավունքը: Հավատում եմ, որ մի օր անցյալում կմնան բոլոր դժվարությունները և մեր բարեկամությունը նոր որակ կստանա:>>,-նշել է Վահե Հակոբյանը: Շինուհայրցիների անունից բարերարներին շնորհակալություն հայտնեց նաև համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանը: Առիթից օգտվելով ներկայացրեց նաև համայնքի ղեկավարի 2013 թվականի հաշվետվությունը: Այնուհետև ծավալավեց մտքերի փոխանակություն և մարզպետ Վ. Հակոբյանը պատասխանեց ներկաների հարցերին: Արարողության վերջում ներկաներին երգ ու պարով ողջունեցին համայնքի կրտսեր անդամները: