Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Չեխ դիվանագետը Սյունիքի մարզպետի հետ այցելեց մարզի մի շարք ձեռնարկություններ

24.03.2014

Երկօրյա ճանաչողական այցով Սյունիքում գտնվող Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան` մարզպետարանում կայացած հանդիպումից հետո, ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ և ծանոթացավ արդյունաբերական հսկայի գործունեությանը և վերազինման աշխատանքներին: Հյուրերը հետաքրքրվեցին հանքաքարի կորզումից մինչև մշակում ու իրացում կատարվող բոլոր քայլերին: Չեխ դիվանագետն իր գոհունակությունը հայտնեց ձեռնարկության արտադրական, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև սոցիալական քաղաքականության առնչությամբ: Պետր Միկիսկան շրջեց նաև կաթի և մսի վերամշակմամբ զբաղվող «Մարիլա» ընկերությունում: Ընկերության պատասխանատուները նշեցին, որ ժամանակակից սարքավորումներով, անարատ տեղական հումքով պատրաստաված սննդամթերքը պահանջարկ ունի Հայաստանում և հարկ եղած դեպքում կարող է արտահանվել: Վահե Հակոբյանը նշեց, որ մոտ ապագայում փորձ կարվի բարեկամ երկրների գործարարների փոխայցեր կազմակերպել համգործակցության ոլորտները հստակեցնելու համար: Մարզպետը հյուրերին տեղեկացրել է, որ ժամանակին մարզը չեխական երկու խոշոր գարեջրի գործարաններ է ունեցել և ցանկություն կա աշխատանքներ տանել դրանց վերագործարկման ուղղությամբ, որի համար հայկական կողմը պատրաստակամ է ջրերի շշալցման սարքավորումների ձեռք բերել: Մարզպետը կարևորեց համագործակցությունը,, որի հաջողությունը թույլ կտա նվազեցնել գործազրկության մակարդակը, ինչպես նաև չեխական բիզնեսի փորձը ներդնել մեր տարածաշրջանում: Օրակարգում է նաև Խնձորեսկում փոքրիկ գարեջրատուն հիմնելու ծրագիրը, որը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը: Երկու պաշտոնյաները երկուստեք հանդիպումներըը գնահատեցին արդյունավետ և հույս հայտեցին, որ այսուհետ հայ-չեխական համագործակցությունը Սյունիքի մարզում կընդլայնվի ու կզարգանա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05