Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վ. Հակոբյանը ներկա է գտնվել <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ընկերության բժշկական կենտրոնի բացմանը
25.03.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցեց <<Դանդի Փրիշս Մեթալս Կապան>> ընկերության բժշկական կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին նաև Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, այլ բարձրաստիճան այրեր, ինչպես նաև մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բժշկական Կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել էին 2013 թվականի մարտ ամսից:Նոր կենտրոնն իրենից ներկայացնում է 240 մ2 տարածքով կառույց, որն ունի սպասասրահ, ընդունարան, բժշկական խորհրդատվությունների երկու սենյակ, բժշկական օգնության սենյակ` նվազագույնը երկու մահճակալով, արտակարգ իրավիճակների համար նախատեսված սենյակ, պահեստային մաս, խոհանոց և լոգարան: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, անհրաժեշտ բժշկական պարագաներով և կահավորված է ավելի հարմարավետ ու նոր գույքով:
Ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, կարևորելով ընկերության հիմնարար արժեքները, և առաջնայնություն տալով աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովումը, նպատակային է համարում նման բժշկական կենտրոն ունենալը:
Նորակառույց բժշկական կենտրոնը կապահովի աշխատակիցների շուրջօրյա բժշկական ծառայություն, իսկ կենտրոնի աշխատանքներում կընդգրկվեն Երևանից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: