Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

26.03.2014

Գյուղատնտեսական նախորդ տարվա արդյունքների ամփոփման,ընթացիկ տարվա խնդիրների քննարկման,մարզի գարնանային առօրյային ու հոգսերին ծանոթանալու նպատակով մարտի 25-ին աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի նոր կաթի վերամշակման արտադրամասում:Այն շահագործվեց Բռնակոթ համայնքի ֆերմեր Ս. Առաքելյանի նախաձեռնությամբ և մասնավոր ներդրումների միջոցով:Ունեն 150 գլուխ խոշոր եղջյուրավոր կենդանիներ: 2014թ-ի մարտից գործող կաթի վերամշակման արտադրամասը օրական տալիս է մոտ 1 տոննա կաթ` սեփական արտադրության և համայնքի մյուս ֆերմերների կողմից արտադրվող:

Արտադրամասը կառուցելու համար ֆերմերը մոտ 20 միլիոն դրամ է ներդրել:Նախատեսում է ընդլայնել վերամշակման ծավալները՝ օրական 1-ից հասցնելով 3 տոննայի: Ծավալների ընդլայնմանը զուգահեռ նաև մտադիր է տեսականին շատացնել:Ներկայումս այստեղ արտադրվում է «Լոռի», «Չանախ» պանրի տեսակներ, ինչպես նաև կարագ:Առաջիկայում արտադրանքի ծավալների ընդլայնման արդյունքում նախատեսում են արտադրել նաև մածուն, թթվասեր, կաթնաշոռ:

Մարզպետի հետ գյուղնախարարի հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր: Ներկայումս այստեղ «Վամաքս» ՍՊԸ-ի կողմից իրականացվում են խոզաբուծական ժամանակակից համալիրի կառուցման աշխատանքներ:Համալիրը նախատեսված է 200 գլուխ խոզամայրի համար, որտեղ տարեկան կաճեցվի և մսի համար կիրացվի 4000գլուխ խոզ, կարտադրվի 300տ խոզի միս: Համալիրը հագեցած կլինի ժամանակից սարքավորումներով և արտադրվել են ավստրիական <<Շաուեր>> ընկերության կողմից: Համալիրի կազմում ընդգրկված է նաև ժամանակակից սպանդանոց, կերախոհանոց և կունենա ավելի քան 30 աշխատատեղ:

Օրվա երկրորդ կեսին նախարար Ս. Կարապետյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց խորհրդակցություն՝ համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարևորելով գյուղատնտեսության նախարարության կողմից մարզում իրականացվող միջոցառումները, վստահություն հայտնեց, որ դրանք կնպաստեն հողերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը, ցանքատարածությունների և գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման ու տնտեսական աճի ապահովման գործընթացին:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը <<Գյուղատնտեսության նվաճումների>> ոսկե մեդալներով պարգևատրել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին և Մեղրի այգեգործական տնտեսություն տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության ևս մի խումբ առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05