Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շինուհայրում կհիմնվի բրդի լվացման արտադրամաս

27.03.2014

Շինուհայրում բրդի լվացման արատադրամաս կհիմնվի
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այցելել է Գորիսի <<Կանանց ռեսուրս>> կենտրոն: Կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Տոռոզյանը մարզպետին ներկայացրեց կազմակերպության ծրագերը և կատարված աշխատանքները: Կենտրոնը ներկայումս փորձում է աջակիցներ գտնել՝ մարզի ամենամեծ գյուղերից մեկում՝ Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղում, բրդի լվացման արտադրամաս հիմնելու համար, որտեղ, մասնավորապես, կարող են աշխատել տարածաշրջանի կանայք:
Ակնկալվում է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա աշխատանք գտնել մի քանի տասնյակ մարդու: Մարզպետ Վահե Հակոբյանը պատրաստակմություն հայտնեց նորոգել արտադրամասի տարածքը ու աջակցել աշխատանքներին: Մարզպետը նշել է, որ այսօր ավելի լուրջ խնդիր քան զբաղվածության հարցի լուծումն է` չկա:
Վ. Հակոբյանը կարևորելով, մասնավորապես, կանանց համար աշխատատեղ ստեղծելու հարցը, խոստացավ հնարավորինս աջակցել ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05