Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավարին
28.03.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտի 27-ին ընդունեց Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Լուիդ Կալֆիկենսին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում նիդերլանդական կազմակերպության՝ գործունեության նպատակների, խնդիրների և հիմնական ուղղությունների հետ կապված հարցեր:
Լուիդ Կալֆիկենսը ներկայացրեց իրականացվող ծրագրերի մանրամասները: Նշվեց, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի 70 երկրներում, իսկ Հայաստանում իրականացնում է 60 ծրագիր՝ տարբեր բնագավառներում:
Անդրադարձ եղավ նաև մարզի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորություններին, այդ թվում մարզի տարբեր ծրագրեր իրականացնելու և փոխգործակցությանն, ինչպես նաև որոշ ծրագրերի մանրամասներին առնչվող հարցերի:
Մարզպետ Վ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց հանդիպման և փոխգործակցության համար և նշեց, որ կարվեն գործնական քայլեր մարզի գյուղատնտեսության, մասնավորապես, ջերմոցային մշակաբույսերի, քարի վերամշակման և մարզի տնտեսության համաչափ զարգացման ուղղությամբ:
Մարզպետը կարևորեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի մասին հանրային իրազեկումը, ինչը հնարավորություն կընձեռի արդյունավետ լուծումներ գտնելու փոքր և միջին բիզնեսի աջակցմանն ուղղված ձեռնարկումներում: