Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին

31.03.2014

Մարտի 29-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը՝ «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:
Համաժողովի մեկնարկից առաջ հնչեցվեցին ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ, ԵՌ կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձները: Համաժողովում ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնին անդամ Հերմինե Նաղդալյանը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-10 17:24:05