Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Կապանում
01.04.2014
Մարտի 31-ին Կապանում ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցել է 18 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր տասհինգ, աշխատանքի տեղավորման՝ երկու, պետպատվերի շրջանակներում բուժվելու՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության տասնհինգ դիմումներից տասներկուսին տրվել է դրական լուծում, ընթացքի մեջ է երկուսը, մեկը՝ մերժվել է:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով երկու դիմումները վերցվել են հաշվառման:
Ընթացք է տրվել պետպատվերի շրջանակներում բուժման աջակցության համար դիմումին: