Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վ.Հակոբյանը հրավիրել է մարզի զորահավաքային մարմնի նիստ
03.04.2014
ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀ զորահավաքային մարմնի ղեկավար Վահե Հակոբյանն այսօր հրավիրել է զորահավաքային մարմնի նիստ: ՀՀ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի անդամների, ինչպես նաև մարզի քաղաքային համայնքների և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին զորահավաքային նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման և առկա խնդիրներին առնչվող հարցեր:
Մարզի զորահավաքային մարմնի ղեկավարին ներկայացվել և զեկուցվել է առկա խնդիրների մասին:
ՀՀ Սյունիքի մարզպետ, մարզի զորահավաքային մարմնի ղեկավար Վ. Հակոբյանն արծարծված առանձին խնդիրների վերաբերյալ իր դիտողություններն ու դիտարկումներն է ներկայացրել և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: